Jump to content

Էժեն Բուդեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էժեն Բուդեն
ֆր.՝ Eugène Boudin
Ի ծնեֆր.՝ Louis Eugène Boudin
Ծնվել էհուլիսի 12, 1824(1824-07-12)[1][2][3][…]
ԾննդավայրՕնֆլյոր[4]
Վախճանվել էօգոստոսի 8, 1898(1898-08-08)[1][2][3][…] (74 տարեկան)
Մահվան վայրԴովիլ[4]
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մասնագիտություննկարիչ
Ոճիմպրեսիոնիզմ
Ժանրբնանկար և ծովանկար
Ուշագրավ աշխատանքներՆավահանգիստ Լորմոնտում, Տրուվիլի լողափին, The Port of Bordeaux? և The Beach at Trouville, the Empress Eugénie?
ՈւսուցիչԷժեն Իզաբե
Ներշնչվել էԳյուստավ Կուրբե[5] և Ալեքսանդր Կալամ[5]
Պարգևներ
 Eugène Boudin Վիքիպահեստում

Էժեն Բուդեն (ֆր.՝ Eugène Boudin, հուլիսի 12, 1824(1824-07-12)[1][2][3][…], Օնֆլյոր[4] - օգոստոսի 8, 1898(1898-08-08)[1][2][3][…], Դովիլ[4]), ֆրանսիացի իմպրեսիոնիստ, լանդշաֆտային նկարիչ, ծովանկարիչ։ Բարբիզոնյան դպրոցի ներկայացուցիչ։ Նրա գունամատիտանկարները արժանացել են Շառլ Բոդլերի գովեստին, իսկ Ժան Բատիստ Կամիլ Կորոն Բուդենին անվանել է «երկինքների թագավոր»[7]։ Եղել է Կլոդ Մոնեի ուսուցիչը և մեծ ազդեցություն է ունեցել նրա վրա։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Էժեն Բուդենը ծնվել է Ֆրանսիայի Օնֆլյոր քաղաքում նավահանգստային օդաչուի ընտանիքում։ Տասը տարեկան հասակում երիտասարդ տղան աշխատել է Հավրից Օնֆլյոր ժամանող շոգենավում։ 1835 թվականին ընտանիքը տեղափոխվել է Հավր, որտեղ Բուդենի հայրը գրենական պիտույքների և նկարի շրջանակների խանութ է բացել։ Երիտասարդ Էժենն աշխատել է այդտեղ՝ հետագայում բացելով իր փոքրիկ խանութը։

Նկարների շրջանակների խանութում Բուդենը հաճախ էր հանդիպում այդ շրջանում ապրող նկարիչներին, ովքեր ցուցադրություններ էին ունենում խանութում։ Նկարիչներ Կոնստան Տրոյոն, Ժան Ֆրանսուա Միլլեն, Ժան-Բատիստ Իզաբեն և Տոմա Կուտյուրը խրախուսում են երիտասարդ Բուդենին սկսելու գեղարվեստական կարիերա։ 22 տարեկանում, թողնելով առևտրային աշխատանքը, Բուդենը սկսեց ամբողջ օրը նկարել, մեկնեց Փարիզ, այնուհետև՝ Ֆլանդրիա։ 1850 թվականին կրթաթոշակ ստանալով՝ հնարավորություն ստացավ տեղափոխելու Փարիզ, թեև հաճախ էր վերադառնում Նորմանդիա։ 1855 թվականից սկսեց կանոնավոր ուղևորվել Բրետան։

«Ծովափնյա նավահանգիստը» կտավը Հայաստանի ազգային պատկերասրահում

Բուդենի վրա մեծ ազդեցություն են ունեցել 17-րդ դարի հոլանդացի նկարիչները։ Յան Յոնգկինդի խորհրդով Բուդենը սկսեց նկարել բաց օդում (պլենէր)։ Նա նաև սկսեց աշխատել Տրոյոնի և Իզաբենի հետ, իսկ 1859 թվականին հանդիպեց Գյուստավ Կուրբեին, ով նրան ծանոթացրեց Շառլ Բոդլերի հետ. առաջին քննադատը, ով Բուդենին դարձրեց հանրության ուշադրության առարկա 1859 թվականի Փարիզի Սալոնում ցուցադրությունից հետո։

1857/1858 թվականին Բուդենը ընկերացավ երիտասարդ Կլոդ Մոնեի հետ, ով այդ ժամանակ 18 տարեկան էր և նրան համոզեց հրաժարվել իր պատանեկան ծաղրանկարներից և դառնալ բնանկարիչ, և նրանք ընկերներ մնացին մինչև մահ։ Բուդենը Մոնեի և իր երիտասարդ ընկերների հետ 1873 թվականին մասնակցեց իմպրեսիոնիստների ցուցահանդեսին՝ երբեք իրեն չհամարելով արմատական կամ նորարար։

Տունը, որտեղ Բոդենն ապրել է կյանքի վերջին տարիները և մահացել 1898 թվականի օգոստոսի 8-ին

Բուդենի աճող հեղինակությունը նրան հնարավորություն տվեց բազմիցս ճանապարհորդել 1870-ական թվականներին։ Նա այցելեց Բելգիա, Նիդերլանդներ, Ֆրանսիայի հարավ, 1892-1895 թվականներին կանոնավոր ուղևորություններ էր ունենում դեպի Վենետիկ, շարունակում էր ցուցադրվել Փարիզի սալոններում[8]։

  • «Պատվո լեգիոնի շքանշան», 1892
  • 1881 թվականին Փարիզի սալոնում արժանացել է երրորդ տեղի մեդալի
  • 1889 թվականին՝ Համաշխարհային Էքսպոի (Exposition Universelle) ոսկե մեդալի
Բուդենի գերեզմանաքարը

Կյանքի վերջում վատ առողջության պատճառով վերադարձել է Ֆրանսիայի հարավ, այնուհետև՝ Դովիլի իր տուն՝ հանգչելու իր այդքան հաճախ պատկերած Լա Մանշի ջրերի և Նորմանդական երկնքի ներքո։ Մահացել է Դովիլում 1898 թվականի օգոստոսի 8-ին։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Eugène Boudin (նիդերլ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Eugène Louis Boudin // Benezit Dictionary of ArtistsOUP, 2017. — ISBN 978-0-19-977378-7doi:10.1093/BENZ/9780199773787.ARTICLE.B00024153
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Буден Эжен // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. 5,0 5,1 https://www.museothyssen.org/en/collection/artists/boudin-eugene#:~:text=His%20initial%20period%20was%20chiefly,a%20theme%20of%20his%20painting.
  6. http://www2.culture.gouv.fr/public/mistral/leonore_fr?ACTION=RETROUVER&FIELD_1=Cnoms&VALUE_1=Boudin&FIELD_2=PRENOMS&VALUE_2=Eug%e8ne&FIELD_3=DATE%2dNSS&VALUE_3=&FIELD_4=LIEU%2dNSS&VALUE_4=&FIELD_5=Nom%20de%20jeune%20fille&VALUE_5=&FIELD_6=SEXE&VALUE_6=%20&FIELD_7=COTE&VALUE_7=&NUMBER=4&GRP=0&REQ=%28%28Boudin%29%20%3aNOM%2cNOM2%2cNOM%2dJF%2cNOM%2dMARI%2cSURNOM%2cNOTES%20%20ET%20%20%28%28Eug%e8ne%29%20%3aPRENOMS%20%29%29&USRNAME=nobody&USRPWD=4%24%2534P&SPEC=9&SYN=1&IMLY=&MAX1=1&MAX2=1&MAX3=100&DOM=All
  7. Sterling, Charles and Salinger, Margaretta, French Paintings: A Catalogue of the Collection of the Metropolitan Museum of Art. XIX-XX Centuries, Volume 3, New York: Metropolitan Museum of Art, 1967, p. 134.
  8. Gustave Cahen, Eugène Boudin (Paris, 1899); Arsène Alexandre, Essais; Frederick Wedmore, Whistler and Others (1906).

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էժեն Բուդեն» հոդվածին։